Հայաստանում իշխանափոխության համար պարտադիր չէ, որ բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը միավորվեն: Այս մասին փետրվարի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Միջազգային հարցերի եւ անվտանգության խնդիրների ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը, որը «Ազատ դեմոկրատների» համապետական ընտրացուցակի երրորդ հորիզոնականում է:
Նրա խոսքով՝ թիմը պետք է առաջարկի այն, ինչի մասին քաղաքացին մտածում է, այն, ինչը ուզում է ընտրողը տեսնել: «Համոզիչ ծրագրերը պատգամավորի թեկնածուների թվից ավելի կարեւոր են: Մենք պետք է հասկանանք, որ առաջիկա ընտրությունները խաղի նոր կանոններով ընտրություններ են: Երկրի կառավարման նոր համակարգով Ազգային ժողովը շատ բան կորոշի»,- ընդգծեց Սաֆարյանը:




























