Հայաստանում Ամերիկյան համալսարանում փետրվարի 23-ին մեկնարկել է «Որակը լսարանում՝ գնահատման համակարգի բարելավում» թեմայով երկօրյա համաժողովը, որը կազմակերպել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը:
Համաժողովին բացման խոսքով հանդես կգան կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվան, Հավատարմագրման եւ որակի ապահովման շվեյցարական գործակալության նախագահ Քրիստոֆ Գրոլիմունդը:




























