Բրազիլիայի ԱԳ նախարար Ժոզե Սերրան հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Միշել Տեմերին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Պաշտոնից հեռանալու ցանկությունը Սերրան պատճառաբանել է առողջության հետ կապված խնդիրներով:
«Առողջության հետ կապված խնդիրներն ինձ խանգարում են արտասահմանյան ուղեւորությունների նախկին ռիթմովվ աշխատել: Բժիշկների կարծիքով՝ վերականգնման համար առնվազն չորս ամիս է հարկավոր»,- գրել է Սերրան:
Սերրան, որը մարտին 75 տարեկան է դառնում, Բրազիլիայի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականի մայիսին:




























