Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում փետրվարի 22-ին կախվելու միջոցով ինքնասպանություն գործած 49-ամյա Ա. Խաչատրյանին տանը կախված վիճակում հայտնաբերել են ընտանիքի անդամները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հարթավանի համայնքապետ Ժիրայր Ավետիսյանը:

Նա նշեց, որ ինքնասպանություն գործած տղամարդու մոտ վերջին շրջանում ի հայտ էին եկել առողջական խնդիրներ եւ հնարավոր է, որ հենց այդ պատճառով էլ դիմել է նման քայլի:

«Աղեստամոքսային համակարգի հետ կապված բավականին լուրջ խնդիրներ ուներ: Հնարավոր է, որ դրա համար ա նման քայլի գնացել, որովհետե նորմալ, լավ ընտանիք ուներ, ոչ մի խնդիր չկար՝ համերաշխ ապրում էին»,-ասաց նա:

Համայնքապետը նշեց, որ Ա. Խաչատրյանը մշտական աշխատանք չուներ, զբաղվում էր գյուղատնտեսությամբ: Նա ամուսնացած էր, ունի երկու չափահաս երեխա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում փետրվարի 22-ին կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 49-ամյա տղամարդ:

Նշված դեպքով հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն: Իրավապահները պարզում են տղամարդու մահվան հանգամանքները: