Ստորին Սաքսոնիայյում ոստիկանությունը ձերբակալել է 26-ամյա տղամարդու, որին կասկածում են զինվորականների ու ոստիկանների դեմ ահաբեկչություն ծրագրելու մեջ։ Նրա բնակարանում խուզարկության ժամանակ առգրավվել են պայթուցիկ սարքեր պատրաստելու նյութեր ՝ այդ թվում քիմիական նյութեր ու էլեկտրոնային բաղադրիչներ, հայտնել են ոստիկանությունից։

Ենթադրյալ ահաբեկիչը առաջին հարցաքննությունների ժամանակ խոստովանել է, որ ծրագրում էր ահաբեկչություն զինծառայողների կամ ոստիկանների դեմ։ Նա ուզում էր նրանց «ծուղակը քաշել» ու գործի դնել ինքնաշեն պայթուցիկ սարքը։

Ձերբակալվածը Գերմանիայի քաղաքացի է, ապրում է Նորթհայմ քաղաքում ու կապեր ունի սալաֆիտների հետ։