Վերջին տարիներին Հայաստանում մեծ թափ ստացավ մասնավոր փոքր ՀԷԿ-երի կառուցումը։ Ըստ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) տվյալների՝ ներկա պահին ուժի մեջ է փոքր ՀԷԿ-»ñի կառուցման 60 լիցենզիա։ Եթե 2003-ին փոքր ՀԷԿ-երին բաժին էր ընկնում Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 3 տոկոսը, ապա 2008-ին՝ արդեն 6 տոկոսը։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում ակնկալում են, որ մի քանի տարի անց այդ ցուցանիշը կբարձրանա մինչեւ 9 տոկոս, թե¨ մասնագետների մի մասը թերահավատորեն է նայում այդ կանխատեսմանը։
Սակայն, այնուամենայնիվ, Հայաստանում փոքր ՀԷԿ-երի ¨, ընդհանրապես, վերականգնվող էներգետիկայի ոլորտում կուտակվել են մի շարք խնդիրներ, որոնք արգելակում են ներդրումների հոսքը:
IFC- ն (Միջազգային ֆինանսական կորպորացիա) Ավստրիայի ֆինանսների նախարարության աջակցությամբ սկսել է իրականացնել Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագիրը։ Ìրագրի ղեկավար Տիգրան Փարվանյանն այսօր լրագրողներին ներկայացրեց Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտում կուտակված հիմնախնդիրները։
Հիմնախնդիրների մի մասը կապված է օրենսդրության հետ։ 1997 թ. ընդունվել է “Էներգետիկայի մասին օրենքը", որը Փարվանյանի բնորոշմամբ՝ լուրջ խթան հանդիսացավ վերականգնվող էներգետիկայի զարգացման համար։ Մասնավորապես՝ օրենքով սահմանվեց, որ պետությունը 15 տարվա ընթացքում երաշխավորում է վերականգնվող էներգետիկայի օբյեկտների արտադրած էլեկտրաէներգիայի գնումը։ Ըստ Փարվանյանի՝ աշխարհում սա եզակի դեպքերից է։
Խնդիրների ցանկին է պատկանում նաեւ վերականգնվող էներգետիկայի աղբյուրներից ստացված էլեկտրաէներգիայի գնման սակագինը, որը, համաձայն ներդրողների, հաճախ բավարար չէ խթանելու համար ոլորտի հետագա զարգացումը:
IFC-ն` իր Հայաստանում Կայուն Էներգետիկայի Ֆինանսավորման ծրագրի շրջանակներում նախատեսում է աշխատել նաեւ օրենսդրական դաշտի բարելավման ոլորտում:





























