Ես չգիտեմ, թե Ձեզ համար որն է համազգային նպատակը։ Ինձ համար համազգային նպատակ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, որպեսզի այն այլևս երբեք չկրկնվի։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, դիմելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին, սեպտեմբերի 14-ին հայտարարել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա համոզմամբ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն անպայման պետք է լինի Հայաստանի օրակարգում։
«Այսօր ասում են. «Ահա, եթե խոսենք Ցեղասպանության մասին, ապա այսինչ բանը կլինի կամ այնինչ բանը կպատահի»։ Հարգելի գործընկերները վաղը կարող են ասել. «Եկեք քանդենք Մատենադարանը, այլապես պատերազմ կլինի։ Եկեք մեկ այլ բան քանդենք, որովհետև պատերազմ կսկսվի։ Եկեք ազգային ինքնության հետ կապված բազմաթիվ բաներ փոխենք, քանի որ կարող է պատերազմ սկսվել»։ Ահա արդեն իսկ նկատվում է Արարատից հրաժարվելու միտում», — նշեց Աբրահամյանը։





























