Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է, որ մինչև 2026 թվականի վերջը Brent տեսակի նավթի գինը հիմնականում կպահպանվի մեկ բարելի դիմաց 90–110 դոլարի միջակայքում։ Այս մասին ասված է վարկանիշային գործակալության կանխատեսման մեջ։

Գործակալության բազային սցենարի համաձայն՝ մինչև 2026 թվականի ավարտը Brent նավթի արժեքը գերազանցապես կգտնվի 90–110 դոլար/բարել միջակայքում, ինչից հետո միջնաժամկետ հեռանկարում կնվազի մինչև 55–75 դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Moody’s-ում նշում են, որ Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունը խաթարում է նավթի առևտրային հոսքերը։ Վերջին շրջանում ինչպես Հորմուզի նեղուցում, այնպես էլ Կարմիր ծովով անցնող երթուղում գտնվող նավերի վրա հանգեցրել են հում նավթի արտահանման կրճատմանը։ Սա նվազեցնում է այն հավանականությունը, որ նավթի առևտուրը կկարգավորվի մինչև 2027 թվականի 1-ին քառորդը, ինչպես ենթադրվում էր գործակալության բազային սցենարով։

Զեկույցի համաձայն՝ շուկայում Սաուդյան Արաբիայի հում նավթի մատակարարումներընօգոստոսին նվազել են՝ հասնելով օրական 7 մլն բարելի (հուլիսի օրական 7,4 մլն բարելի համեմատ)։ Դրա վրա ազդել է տանկերների կողմից Բաբ էլ-Մանդեբի նեղուցը շրջանցող այլընտրանքային երթուղիների օգտագործումը։