Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան 1915 թ. հունիսի 2-ին ծածկագիր հեռագիր է հղել Անկարայի նահանգապետարան` ձերբակալված և Այաշ աքսորված հայ մտավորականներին Դիարբեքիրի ռազմական դատարան հանձնելու հրահանգով:
Չնայած այս հեռագրին` 1915 թ. օգոստոսի կեսերին, նույն Թալեաթի հրահանգով և Անկարայի փոխնահանգապետ Աթըֆի հրամանով, Այաշ աքսորված հայ մտավորականները, առանց դատական որեւէ որոշման, սպանվել են` քարկոծվելով և սվինահարվելով:
Սույն փաստաթղթերը օսմանյան արխիվից հանել, թարգմանել ու Akunq.net–ին է տրամադրել ԱՄՆ–ում բնակվող պոլսահայ ուսումնասիրող Գեւորգ Հակոբյանը։






























