Չինաստանի ժողովրդական բանկը սեփական թվային արժույթ թողարկելու առաջին քայլերն է կատարել, հայտնում է Bloombergը: Հետազոտական խմբի ստեղծումը, որը մասնագիտանում է blockchain-ի եւ big data-ի տեխնոլոգիաների ոլորտում, Չինաստանի ԿԲ-ին թույլ կտա դառնալ աշխարհում առաջին կարգավորիչը, որը սեփական կրիպտոարժույթ կթողարկի՝ ցանկացած ապրանք գնելու համար:

Չինացիների համար, որոնք նոթբուքերի կամ սմարթֆոնների միջոցով արդեն օգտվում են օնլայն բանկային հաշիվներից, հավանաբար կրիպտոարժույթը շատ չի տարբերվի վճարման գոյություն ունեցող Alipay կամ WeChat եղանակներից:

Փոփոխությունները կառնչվեն վաճառողներին, քանի որ նրանք կրիպտոարժույթը կստանան անմիջապես գնորդից: Դրա շնորհիվ կկրճատվեն գործարքների ծախսերը: