Իսրայելի հետ ԱՄՆ-ի միությունն անխախտելի է: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ ԱՄՆ Կոնգրեսում ելույթի ժամանակ այս մասին հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ես նոր պատժամիջոցներ եմ սահմանել այն կազմակերպությունների եւ մարդկանց դեմ, որոնք սատարում են Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը, եւ վերահաստատել Իսրայելի հետ մեր անխախտ միությունը»,- ասել է Թրամփը:

Իրանի դեմ նոր պատժամիջոցներն ԱՄՆ-ն սահմանել է փետրվարի սկզբին: Ցանկում ավելացել են 13 ֆիզիկական անձինք՝ Իրանի, ԱՄԷ-ի, Չինաստանի, Քուվեյթի եւ Լիբանանի քաղաքացիներ, ինչպես նաեւ Իրանում, Լիբանանում, Չինաստանում եւ ԱՄԷ-ում գործող 12 ընկերություններ: