Մարտի 1–ին Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ հասարակական կյանքին ներգրավման մասին» օրենքը։ Օրինագծին կողմ է քվեարկել 89 պատգամավոր, դեմ եւ ձեռնպահ չի եղել, հաղորդում է NEWS.am–ը։ 

Օրինագծում նշվում է առողջապահության ու կրթությանը հաշմանդամների պարտադիր հասանելիություն ապահովելու մասին։ Նոր մեխանիզմներ այն չի առաջարկում եւ հղումներ է պարունակում գործող օրենսդրությանը։ Դրանից զատ, առաջարկվում է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով Ազգային հանձնաժողով ստեղծել: Դրա կազմը եւ աշխատանքի կարգը կհաստատի վարչապետը: Հանձնաժողովի մեջ հավասարապես կմտնեն գործադիր իշխանության եւ հաշմանդամների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Հանձնաժողովի կազմի մեջ կարող են ընդգրկվել նաեւ խորհրդարանի պատգամավորներ, քաղաքապետարանի պաշտոնյաներ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: