Ֆրանսիայի նախկին վարչապետ, երկրի ամենախոշոր ընդդիմադիր «Հանրապետականներ» կուսակցության նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնն ու նրա կինը՝ Պենելոպան, դատարան ներկայանալու ծանուցագիր են ստացել, հաղորդում է Figaro պարբերականը։

Պարբերականի տվյալներով՝ ծանուցագրերը տրված են մարտի 15–ի եւ 18–ի համար։

Ֆիյոնի կնոջ վերաբերյալ ստուգումները սկսվել են հունվարի վերջին։ Նախկին վարչապետը հայտարարել է, որ կհանի իր թեկնածությունը, եթե դառնա գործով անցնող ազգ։

Նախկին վարչապետի կնոջ՝ Պենելոպեի շուրջ սկանդալը բարձրացել է Canard enchaine սատիրիկ պարբերականում հրապարակված նյութից հետո, որտեղ նշվում էր, թե նա 8 տարի աշխատավարձ է ստացել որպես Ֆրանսուա Ֆիյոնի օգնական։ 

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկու փուլերը տեղի կունենան ապրիլի 23–ին ու մայիսի 7–ին։