Թուրքիայում գերմանական Die Welt պարբերականի լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալման հետ կապված՝ Եվրահանձնաժողովը թուրքական ղեկավարությանը կոչ է արել հետեւել իրավական պետության սկզբունքներին։  «Եվրահանձնաժողովը խիստ մտահոգություն է հայտնում՝ Թուրքիայում մեծ թվով լրագրողների ձերբակալության հետ կապված եւ հակաահաբեկչական օրենսդրության ընտրողական կիրառմամբ», -հայտարարել է հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման վերաբերյալ բանակցությունների եվրահանձնակատար Յոհանես Հանը Die Welt–ի հետ հարցազրույցում։

«Դենիզ Յուջելի դեպքը, դժբախտաբար, ցույց  է տալիս այդ տագնապների արդարացիությունը», - ասել է եվրահանձնակատարը։

Յոհանես Հանը, ով 2005–ից ի վեր  պատասխանատու է Թուրքիայի հետ՝ վերջինիս ԵՄ մուտք գործելու բանակցությունների համար, ընդգծել է, որ թեկնածու երկիրը պետք է ունենա բարձրագույն դեմոկրատական ու իրավական ստանդարտներ՝ հատկապես լրատվամիջոցների ու խոսքի ազատության հետ կապված։  Քաղաքական գործիչը նշել է, որ  ազատ ու անկախ լրատվամիջոցները, ժողովրդավարական պետության անքակտելի մասն են։ Հանը խոստացել է, որ Եվրամիությունն իր դիրքորոշումը  կհասցնի  մինչ Անկարայի բարձրագույն ղեկավարություն։ 

Դենիզ Յուջելին Թուրքիայի իշխանությունները վերագրում են անդամակցություն ահաբեկչական կազմակերպությանը, քարոզչության տարածմում ու տեղեկատվության չարաշահում։