Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մարտի 1-ին դիմել է Պաշտպանության եւ ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «կիբերանվտանգության ապահովման համար մոբիլիզացնել պետության տրամադրության տակ եղած բոլոր միջոցները», փոխանցում է RFI-ն: 

Նրա խոսքով՝ վտանգը հատկապես մեծ է նախագահական ընտրարշավի շրջանում: Այս մասին նշված է Ելիսեյան պալատի մամուլի հաղորդագրության մեջ:

Պաշտպանության խորհուրդը «լրացուցիչ միջոցառումներ է ձեռնարկել ընտրական մարմիններին ծառայող համակագչային համակարգերի անվտանգությունն ապահովելու համար», նշված է հաղորդագրության մեջ: Հաղորդվում է, որ 2017-ի մարտի 21-ից ահաբեկչական սպառնալիքի Vigipirate ծրագիրը, որը գործում է Ֆրանսիայի տարածքում, միջոցառումներ կներառի նախընտրական արշավի եւ ընտրությունների հետ կապ ունեցող հասարակական ժողովների համար անհրաժեշտ երաշխիքների համար:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկու փուլերը կանցկացվեն ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, խորհրդարանական ընտրությունները նշանակված են հունիսի 11-ին եւ 18-ին: