Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելն անիրատեսական է համարում այն սցենարը, որի համաձայն՝ Գերմանիան 2024 թվականին կկարողանա իր պաշտպանական ծախսերը մեծացնել ինչեւ ՀՆԱ-ի 2 տոկոս: Այս մասին հայտնում է  DW-ն: 

Էստոնիայի ԱԳ նախարար Սվեն Միքսերի հետ հանդիպումից հետո Գաբրիելը հիշեցրել է, որ 2014-ին Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ հայտարարվել է, որ դաշինքի անդամ երկրները ջանքեր կգործադրեն թիրախային ցուցանիշը մինչեւ ՀՆԱ 2 տոկոս հասցնելու ուղղությամբ: Այդուհանդերձ, որոշում չի կայացվել, որ կազմակերպության անդամ յուրաքանչյուր երկիր պետք է անպայման այս նշաձողին հասնի, ընդգծել է նա: Գաբրիելը նաեւ հարց է հնչեցրել՝ Եվրոպայի մյուս երկրները ցանկանո՞ւմ են, որ Գերմանիան ռազմական կարիքների համար 60 մլրդ եվրոյից ավելի ծախսի:

Գերմանայի ԱԳ նախարարը հանդես է եկել եվրոպական անվտանգության հավաքական ճարտարապետության ամրապնդման օգտին եւ հավելել է, որ այդ քայլերը կնպաստեն առաձին երկրների պաշտպանական պոտենցիալի զարգացմանը: