ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի բացառում Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական ուժի կիրառումը: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ Վաշինգտոնը ներկայում ուսումնասիրում է Փհենյանի դեմ հնարավոր միջոցառումները: Դրանց թվում դիտարկվում է նաեւ Փհենյանի իշխանության փոփոխությունը:
Փետրվարի 28-ին CNN հեռուստաալիքը հաղորդել էր, որ Թրամփն ԱՄՆ-ի համար գլխավոր սպառնալիք է համարում Հյուսիսային Կորեան եւ նրա միջուկային ծրագիրը: CNN-ի աղբյուրի տվյալներով՝ ամերիկյան առաջնորդը հանդիպել է Չինաստանի ներկայացուցչի հետ եւ Չինաստանին կոչ արել օգտագործել Փհենյանի վրա ունեցած ազդեցության լծակները:


























