Իրաքյան Քուրդիստանի Էրբիլ քաղաքում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն կբացվի: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության մարտի 2-ի նիստում:

Իրաքի քրդական ինքնավարությունում արդեն ավելի քան մեկ տասնյակ օտարերկրյա ներկայացուցչություններ են գործում: Հաշվի առնելով երկկողմ համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ հայ համայնքի առկայությունը, որոշվել է դիվանագիտական ներկայացուցչություն բացել: