Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդունել է Ադրբեջանի առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովի բողոքը՝ Ղարադաղի շրջանային դատարանի վճռի հետ կապված։

Ինսանովի փաստաբանը՝ Տողրուլ Բաբաեւը այդ մասին պաշտոնական ծանուցում է ստացել Ստրասբուրգի դատարանից։

Հիշեցնենք, որ Ինսանովը կալանքի տակ է առնվել 2005-ի հոկտեմբերից։ Նախապես նա մեղադրվել է պետական հեղաշրջման փորձի մեջ, իսկ հետ նրան դատապարտել են 11 տարով տնտեսական հոդվածներով։ Չնայած որ Ստրասբուրգի դատարանը ճանաչել է Ինսանովի իրավունքների խախտումը՝ նրա նկատմամբ դատավճիռն ուժի մեջ է թողնվել։