«Ի՞նչ դիրքորոշում ունի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ավտորիտար կառավարությունների հանդեպ»,- հարցնում է գերմանական Tagespiegel թերթի քաղաքական տեսաբան Շտեֆան Անդրեաս Քասդրոֆֆը ու ներկայացնում է երկու օրինակ։
«Առաջին՝ կանցլերը Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած Թուրքիային ներում է մարդու իրավունքների հսկայական քանակության խախտումներ ու պատշաճ ձեւով չի արձագանքում դրան։ Մեկ այլ օրինակ՝ Մերկելը մտադիր է այցելել Եգիպտոսի նախագահին»
«Նախկին գեներալ Աբդել Ֆաթթաֆ աս-Սիսին, ասվում է հոդվածում, պատասխանատու է ընդդիմադիրների տասնյակ հազարավոր կալանավորումների ու քաղաքացիական հասարակության սիստեմատիկ հետապնդումների համար։ Եվ հիմա Մերկելը ուզում է աս- Սիսիի հետ նույնպիսի համաձայնագիր կնքել փախստականների վերաբերյալ, ինչպես մինչ այդ Էրդողանի հետ է կնքել», շեշտում է հոդվածագիրը ։
Իրավապաշտպանները Մերկելից պահանջում են հեռու մնալ Եգիպտոսի առաջնորդից, չէ՞ որ «եթե Մերկելը նրան դրական ազդանշան հաղորդի, աս –Սիսին կհամարի, որ նա արդարացնում է իրեն ու կամրապնդի իր դիրքորոշումները», գրում է լրագրողը։ «Բացի դրանից ավտոկրատների հանդեպ Մերկելի վերաբերմունքը խիստ բանավեճերի առարկա կդառնա ընտրությունների նախօրեին», ամփոփում է Քասդորֆֆը։




























