Մարտի 2-ին Ալեքսանդրիայի օդանավակայանում Ռուսաստանի քաղաքացու են ձերբակալել, ում ուղեբեռում ինքնաշեն պայթուցիկ սարք է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է Egypt Independent-ը՝ վկայակոչելով օդանավակայանի անվտանգության ծառայությունում աղբյուրներին:
Ձերբակալված անձը պատրաստվում էր Turkish Airlines ավիաընկերության չվերթով Ստամբուլ մեկնել: Ռուսաստանցու անձի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել: Եգիպտոսում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունից հայտարարել են, որ ռուսաստանցու ձերբակալության մասին լուրը ստուգում են:



























