Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը շնորհակալություն է հայտնել բունդեսվերի այն զինվորներին, որոնք տեղակայված են Լիտվայում։ Ես խորը հարգանք եմ տածում նրանց առաջադրանքների հանդեպ, ասել է փոխկանցլերը՝ ելույթ ունենալով զինծառայողների առջեւ Ռուկլա ռազմակայանում, փոխանցում է DW–ն։

«Ռուսաստանի կողմից ռազմական սպառնալիքի կապակցությամբ Բալթյան երկրների մտավախությունները շատ մեծ են,- ասել է Գաբրիելը,- Ռազմական ներուժը, որը Ռուսաստանը խտացրել է այստեղ, սահմաններին, իմ կարծիքով բոլորովին ողջամիտ չէ, քանի որ այդ երեք պետություններից ոչ մի սպառնալիք չի բխում»։ Բունդեսվերի զինվորները Լիտվայում կմնան այնքան, որքան անհրաժեշտ է։