Գերմանիայի իշխանությունները չեղարկել են Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի հանրահավաքը Գագենաու քաղաքում։

Թուրքական Yeni Safak պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի իշխանությունների որոշումից հետո Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը ստիպված է եղել վերադառնալ Թուրքիա ու հայտարարությամբ հանդես գալ։ Նա տարակուսել է, թե ինչպես կարելի է ահաբեկիչներին հանրահավաքի թույտվություն տալ, իսկ թուրք նախարարին՝ մերժել։