Միայն ուժեղ եւ զարգացած Հայաստանը կարող է լուծել Արցախի խնդիրը: Մարտի 3-ին «Ղարաբաղյան հիմնահարցն ու Հայաստանի զինված ուժերը. Նախընտրական ծրագրեր» թեմայով համաժողովի ընթացքում ունեցած ելույթում այս մասին հայտարարեց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գեւորգ Գորգիսյանը:
Նրա խոսքով՝ 21-րդ դարում անհնար է անկախ լինել ոչ լիարժեք տնտեսությամբ. շատ հարցերում արտաքին գործոններից կախվածություն կառաջանա:
«Առանց հզոր տնտեսության ղարաբաղյան հիմնախնդիրը երբեք չի կարող լուծվել Հայաստանի օգտին: Միայն ուժեղ Հայաստանը, միայն զարգացած Հայաստանը, միայն միջազգային բարձր հեղինակությամբ Հայաստանը կարող է լուծել Արցախի խնդիրը»,- ասաց Գորգիսյանը:




























