Ֆրանսիական Կալեի քաղաքապետը, որտեղ գտնվում էր փախստականների «Ջունգլի» ճամբարը, արգելել է ներգաղթյալներին սնունդ բաժանել։ Նման եզրակացության է հանգել Le Monde պարբերականը՝ հիմնվելով քաղաքապետ Նատալի Բուշարի կարգադրության վրա, որտեղ ասվում է քաղաքի սահմանագծում մարդկանց զանգվածների կուտակման արգելքի մասին։

Նման որոշում Բուշարն ընդունել է այն բանից հետո, երբ Կալե է այցելել Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրյունո Լը Ռուն։

2016 թվականին ճամբարը քանդելուց հետո մի քանի հարյուր ներգաղթյալներ դեռեւս մնում են Ֆրանսիայի այդ քաղաքում եւ նրա արվարձաններում՝ տեղի մարդասիրական կազմակերպություններից պարենային օգնություն ստանալով։

Ըստ պարբերականի՝ այդ կերպ քաղաքապետը ցանկանում է խանգարել Կալեում նոր ճամբարների առաջացմանը։