Ղազախստանի խորհրդարանի սենատոր Դարհան Կալետաեւը ժամանակին եւ հրատապ է համարում մայրաքաղաքի եւ երկրի օբյեկտների անվանման մեջ Նազարբաեւի անվան արտացոլման գաղափարը, փոխանցում է Tengrinews.kz–ը։
«2008 թվականին ես առաջարկել էի Աստանայի միջազգային օդանավակայանը առաջին նախագահ, Ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւի անունով կոչել։ Նախաձեռնությունը լայնորեն քննարկվել է հասարակության շրջանում եւ, իմ կարծիքով, զգալի աջակցություն ստացել։ Այս կապակցությամբ մեր գործընկերների առաջարկը մայրաքաղաքի եւ երկրի օբյեկտների անվանման մեջ Նազարբաեւի անվան արտացոլման մասին ժամանակին է եւ հրատապ»,– նշել է սենատորը՝ խրհրդարանի երկու պալատների համատեղ նիստի ժամանակ։
Վերանվանման առաջարկին աջակցում է նաեւ «բնիկ ցելինոգրադցի», պատգամավոր Պավել Կազանցեւը։ Նրա խոսքով՝ Ազգի առաջնորդի մեր պետականաշինության մեջ մեծ ավանդի ամրագրման առաջարկը հանրության շրջանում արդեն ակտիվորեն քննարկվել է Ղազախստանի 25–ամյակի պատմական հռչակագրի ընդունումից հետո։ «Ես կարծում եմ, որ դա ոչ միայն խորհրդանշական կլինի, այլեւ արդարացի այն անհատի նկատմամբ, որը ոչ միայն մեր հրաշալի մայրաքաղաքն է կառուցել, այլեւ Ղազախստանի անկախ պետությունը»,– ասել է նա։




























