Թաիլանդի ափերի մոտ բաց ծովում գտել են անհետացած ռուս զբոսաշրջիկին։ Նրան գրեթե մեկ օր որոնել են։ Պարզվել է, որ ամբողջ օրը տղամարդը բաց ծովում է անցկացրել ՝հատուկ դայվերական լողանից բռնված, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Հինգշաբթի առավոտյան 49-ամյա Դմիտրի Սոմովը երեք ընկերների հետ միասին լողում էր Ռաչա Նոյ կղզու մոտ՝ Փխուկետից ոչ հեռու։ Հանկարծ ստորջրյա հոսանքը քշել է հանգստացողներին ու նրանք տեսադաշտից կորցրել են իրար։

Երեք զբոսաշրջիկներին շուտով գտել են ձկնորսները։ Իսկ Սոմովին միանգամից չեն գտել։ Այդ ժամանակ ընկերները դիմել են իշխանություններին ու նրանք որոնողական գործողություն են սկսել։ Այն տեւել է մեկ օր։

Ռուսաստանցու վիճակի մասին դեռ ոչինչ չեն հայտնում։