CNN-ի ղեկավար Ջեֆֆ Ցուկերը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շեղված է CNN–ի վրա ու շուրջ օրը այդ հեռուստաալիքն է դիտում։
«Թրամփը վստահ է, որ CNN –ը անհնար է դիտել, բայց նա այդ մասին կարող է իմանալ միայն որովհետեւ հենց ինքն է ամբողջ օրը դիտում այն։ Մենք վստահ ենք , որ նա շուրջ օրը CNN է դիտում»,- ասել է Ցուկերը NPR ռադիոկայանին տված հարցազրույցում։
Ավելի վաղ Սպիտակ տունը ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել էին մի շարք լրատվամիջոցների՝ այդ թվում CNN–ին ու New York Times–ին, կեղծ նորություններ տարածելու մեջ։




























