Բալիում Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանին ու նրա պալատականների անվտանգությունն ապահովելու է 2500 մարդ՝ ոստիկանությունից ու զինված ուժերից։ Այս մասին գրում է The Guardian–ը։

81-ամյա միապետը ու նրա 1․5 հազար ուղեկիցները ՝ այդ թվում 10 նախարարներ, 25 իշխաններ, Բալի են ժամանելու ինը օդանավերով՝ մասնավոր հանգստի համար։

Թագավորն ու նրա մերձավորները բնակություն են հաստատելու հինգաստղանի հյուրանոցում, որի շուրջը երկումետրանոց էկրաններ են տեղադրվել, հյուրերին կողմնակի աչքերից պաշտպանելու համար։

Նաեւ հակաահաբեկչական ոստիկանության վեց նավեր ապահովելու են հանգստացողների անվտանգությունը ծովում։

Մինչ այդ հայտնել էին, որ Սաուդյան Արաբիայի թագավորը իննօրյա ուղեւորության համար գրեթե 500 տոննա ուղեբեռ է իր հետ վերցրել։