«Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման բջիջի առաջնորդներից մեկը Եմենում ոչնչացվել է ԱՄՆ ավիահարվածի հետեւանքով: Այս մասին հայտնել է NBC-ն՝ վկայակոչելով նրա ազգականին:

Սպանվածը Ուսամա Հայդարն է, որն անօդաչուի կամ օդանավի ավիահարվածի պահին մի քանի մարդկանց հետ մեքենայի մեջ է եղել: Նշվում է, որ Հայդարը Արաբական թերակղզում «Ալ Կաիդայի» առաջնորդներից մեկն էր:

Հայդարը մասնակցել է հուսիթ ապստամբների, նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Սաուդյան Արաբիայի զորքերի դեմ մարտերին: