Մեծ Բրիտանիայի կառավարության իրավաբանները եզրակացրել են, որ երկիրն իրավունք ունի չվճարել նախապես սահմանված 60 մլրդ եվրոն` Եվրամիության կազմից Թագավորության դուրս գալու համար, հաղորդում է  The Times-ը:

Համաձայն եզրակացության` գոյություն չունի օրենք կամ պայմանագիր, որը կարող է Մեծ Բրիտանիային ստիպել վճարել այդ գումարը, ուստի Բրյուսելը դրա համար իրավական հիմքեր չունի: Մասնագետների խոսքով` անհրաժեշտություն չկա երկրի` ԵՄ-ից դուրս գալու գործընթացի ավարտին վճարել այդ գումարը:

2016-ի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի` ԵՄ կազմից դուրս գալը Միացյալ Թագավրության համար 50- 60 միլիարդ եվրո կարժենա: