12 մարդ զոհվել է եւ գրեթե 50 մարդ տուժել Սենեգալի արեւմուտքում ուրբաթ երեկոյան տեղի ունեցած ավտոբուսի եւ միկրոավտոբուսի բախման հետեւանքով, հայտնում է AFP-ն:

10 մարդ մահացել է տեղում, մեկը՝ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, եւս մեկը՝ հվանդանոցում:

Տեղացի փրկարարաների տեղեկություններով՝ ց 10-ի վիճակը ծանր է: 

Ականատեսների խոսքով՝ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդն է, որը ղեկին քնել էր: