Թուրքիայում ձերբակալված գերմանական Die Welt–ի թղթակցին Էրդողանի կողմից լրտեսության մեջ մեղադրելը զարմացրել է Գերմանիայի իշխանություններին։
Թուրքական Diken–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Die Welt–ի թղթակից Դենիզ Յուջելի հետ կապված մեղադրանքին Գերմանիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչը մեկ նախադասությամբ է պատասխանել՝. «Լրտեսության մեջ մեղադրելն աբսուրդ է»։
Նշենք, որ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, թե Die Welt–ի կալանված թղթակից Դենիզ Յուջելը լրտես է։
Թուրքական դատախազությունը Դենիզ Յուջելին մեղադրում է «ժողովրդի մի հատվածին մյուսի դեմ ատելություն ու թշնամանք սերմանելու» մեջ՝ ապացույց ներկայացնելով նրա հրապարակումներից մեկում տեղ գտած քրդի ու լազի մասին անեկդոտը։




























