Աջակողմյան հայացքներով ցուցարարները, որոնք դեմ են ներգաղթյալներ ընդունելուն, երթով անցել են Հելսինկիի Կայարանի հրապարակում գտնվող ներգաղթյալների ճամբարի կողքով, հաղորդում է Ruptly-ն:

Ապօրինի ներգաղթյալների հակառակորդները կրում էին «Ֆիններն ու հայրենիքը-նախեւառաջ» եւ նմանատիպ մակագրություններով պաստառներ: Նրանցից մեկը հստակեցրել է. «Այստեղ ոչ մի ռասիզմ չկա: Մենք պարզապես ապրում ենք այստեղ, սա մեր երկիրն է, սա իմ քաղաքն է, չեմ ուզում, որ ապօրինի ներգաղթյալները վազեն փողոցներով, այլապես կլինի ինչպես Շվեդիայում»:

Կայարանի հրապարակում արդեն մի քանի օր է զետեղվել է ներգաղթյալների ճամբարը, որոնք բողոքում են ընդդեմ տուն արտաքսվելուն: