Չինաստանի հատուկ վարչական շրջանի՝ Հոնկոնգի հետ հարաբերություններում մայրցամաքային Չինաստանը շարունակելու է առաջնորդվել «մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքով, հայտնել է ՉԺՀ պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք կշարունակենք առաջնորդվել «մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքով, որը ենթադրում է ինքնակառավարման բարձր աստիճան, ըստ որի Հոնկոնգի բնակիչներն իրենք են կառավարում Հոնկոնգը»,- ասել է Լի Կեցյանը։

Միաժամանակ նա նշել է, որ այսպես կոչված անկախ Հոնկոնգի մասին կարգախոսը հեռանկարներ չունի։

Հոնկոնգը, որը մինչ այդ Մեծ Բրիտանիայի տիրապետության տակ էր, Չինաստանին է վերադարձել 1997-ին։ Այդ ժամանակ հռչակվել էր «մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքը, որի համաձայն Հոնկոնգը լայն ինքնավարություն ունի։