Fox News հեռուստաալիքի լրագրող Հիզեր Նոյերթը նշանակվել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար, հայտնում է Bloomberg գործակալությունը։

47-ամյա Նոյերթը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենասիրելի հաղորդումներից մեկի՝ Fox & Friends-ի հաղորդավարուհին է, այս շաբաթ ընդունել է այդ առաջարկը։

ՄԻնչ այդ հայտնել էին, որ ԱՄՆ պետդեպարտամենտի կանոնավոր ճեպազրույցները, որոնք միառժամանակ դադարեցվել էին մինչեւ նոր նախագահի երդմնակալությունը, կվերականգնվեն մարտի 6-ին։

Թրամփը բազմիցս դրական է արտահայտվել Fox & Friends–ի մասին։ Մի անգամ ասել է, որ արդեն երկար ժամանակ այդ շոուի ֆանատն է։

Նոյերթը Fox–ի երկրորդ աշխատակիցն է, որը վերջին օրերին աշխատանք է ստացել պետդեպարտամենտում։ Ավելի վաղ լրագրող Ջոնաթան Վախթելը նշանակվել էր ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելության ներկայացուցչի պաշտոնում։