Հարավային Կորեան քառապատկել է Հյուսիսային Կորեայից փախստակների պարգեւատրումը ՝ կարեւոր տեղեկություններ հաղորդելու դիմաց։ Հիմա նրանք կստանան 860 հազար դոլար, եթե Կորեայի հանրապետության իշխանություններին փոխանցեն տեղեկություններ, որոնք կօգնեն ուժեղացնել երկրի անվտանգությունը, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը։
Կորեայի հանրապետության միավորման նախարարության փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեայի զինծառայողները, որոնք կհատեն սահմանը զենքով ու ռազմական տեխնիկայով՝ օդանավերից սկսած մինչեւ տանկեր ու հրաձգային զենք, նույնպես դրամական պարգեւատրություն կստանան ։
Անցած տարի Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Խեն հայտնել էր, որ իր երկիրը ուրախ կլինի ընդունել Հյուսիսային Կորեայից փախստակներին ու կօգնի նրանց նոր կյանք սկսել։
1950-ականներից սկսած՝ հարավոկերական իշխանությունների տվյալներով, մոտ 30 հազար մարդ է Հյուսիսային Կորեայից Հարավային Կորեա փախել։



























