Երեւանի «Արմենիա» ԲԿ-ում գտնվող «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցնելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանի «Հաց բերող»  վիճակը բավարար է: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, NEWS.am-ը տեղեկացավ «Արմենիա» ԲԿ-ի փոխտնօրեն Արսեն Գրիգորյանից:

Նա նշեց, որ Արթուր Սարգսյանն այսօր Վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի հիվանդասենյակ:

Նշենք, որ Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքն այսօր փոփոխվել է, նրան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ է հայտարարել եւ պահանջում է փոխել իր խափանման միջոց կալանքը: