Զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանը պատրաստվում է բողոքարկել առաջին ատյանի դատարնի կողմից՝ իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդության մերժումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Մեժլումյանը: Նա նշեց, որ  «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքով թիվ 4 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Անդրիաս Ղուկասյանը դատարանում նշել է, որ քանի որ Աժ պատգամավորության թեկնածու է, անհրաժեշտություն կա, որպեսզի ընտրարշավին մասնակցի եւ կան բոլոր փաստերը, որ ազատության մեջ չի խուսափի պատասխանատվությունից, սակայն, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դա հաշվի չի առել եւ մերժել է 1.5 մլն. դրամ գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով` զանգվածային անկարգություններ հրահրելը։