Հայաստանի բնապահպանության նախարարությունը զբաղվում է Սեւանա լճի սառցակալման եւ վայրի թռչունների անկման հարցերով: Այս մասին մարտի 9-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Նա նշել է, որ բնապահպանության նախարարությանը միջոցներ են անհրաժեշտ կամ Սեւանա լճի սառույցը մաքրելու համար, որպեսզի թռչունները կեր ունենան, կամ միջոցներ՝ վերջիններիս կեր գնելու համար: «Այժմ մենք հարցի լուծման ուղիներ ենք փնտրում»,-հայտարարել է նախարարը:




























