Հայաստանում շինարարությունը պետք է ավելի արագ ապահովել հաղորդակցությամբ: Այս մասին մարտի 9-ին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Շինարարները հաճախ են խոսում աշխատանքը գազի, էլեկտրականության, ջրի օպերատորների հետ կոորդինացնելու անհրաժեշտության մասին: Դրա հետ կապված՝ Կառավարության ղեկավարը  Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությունը հանձնարարել է հինգ օրում «Հայաստանի էլեկտրացանցեր»-ին, «Գազպրոմ» եւ «Երեւան ջուր» ընկերություններին առաջարկել պատասխանատու անձանց նշանակել, որոնք շինարարների հետ կլուծեն այս հարցերը:

Քննարկումներին կմասնակցեն պաշտոնյաներ ու քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչներ: