Հարավային Կորեայի պաշտոնանկ արված նախագահ Փակ Կըն Հեի կողմնակիցները սկսել են ծեծել լրագրողներին, որոնք լուսաբանում էին Սեուլում Սահմանադրական դատարանի նիստը, հաղորդում է «Կիոդո» գործակալությունը:

Նախագահի կողմնակիցները հարձակվել են լրագրողների վրա: Նշվում է «բազմաթիվ տուժածների» մասին, սակայն այլեւս ոչինչ չի հստակեցվում:

Նախկին նախագահի կողմնակիցները հարձակվել են լրատվամիջոցների վրա, փորձել ծեծել թղթակիցներին ու կոտրել տեսախցիկները: Ոստիկանությունը փորձել է կանգնեցնել հարձակվողներին:

Հարավային Կորեայի մայրաքաղաքում երկու հանրահավաք է տեղի ունեցել՝ Փակ Կըն Հեի կողմնակիցների ու հակառակորդների:

Փակ Կըն Հեն Հարավային Կորեայի առաջին նախագահն է, ով պաշտոնանկ է արվել իմփիչմենթի միջոցով: