Թուրքական Milliyet պարբերականը հայտնել է Ստամբուլում կործանված ուղղաթիռի զոհերից մեկի անունը: Նա VitrA -ի՝ թուրքական Eczacıbasi -ի ռուսական ստորաբաժանման գլխավոր տնօրեն Սալիմ Օզենն է:

Բացի Օզենից՝ ավիաաղետին զոհ են դարձել ՌԴ եւս 4 քաղաքացիներ: Պարբերականը հայտնում է նրանց անունները եւս՝ Ալեքսանդր Վանին, Իգոր Կոչերգին, Լյուդմիլա Չուրովա, Ելենա Բադրագա:

Ավիաաղետը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 11.20-ին՝ թռիչքից 5-6 րոպե անց: Այն ընկել է ավտոճանապարհի վրա:

Լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել են, որ ուղղաթիռը կարող էր ընկնել մառախուղի հետեւանքով՝ հեռուստակայմին բախվելու պատճառով:

Ըստ լրատվամիջոցների՝ ուղղաթիռը պատկանում է  Eczacıbaşı ընկերությանը: