Մալայզիայի ոստիկանության գլխավոր տեսուչ Հալիդ Աբու Բաքարը ուրբաթ օրը հայտարարել է, որ ոստիկանությունն ավարտել է փետրվարի 13-ին Կուալա-Լումպուրի օդանավակայանում զոհված ԿԺԴՀ քաղաքացու սպանության գործի քննությունը, եւ նրա մարմինը կտրվի երկրի Առողջապահության նախարարությանը: Այս մասին հաղորդում է Channel News Asia հեռուստաալիքը:
Ոստիկանությունն առաջին անգամ պաշտոնապես հաստատեց, որ օդանավակայանում մահացած ԿԺԴՀ քաղաքացի Կիմ Չհոլը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբայրն Կիմ Չեն Նամն է:
«Ոստիկանությունն ավարտել է մահվան պատճառի հետաքննությունը եւ մահացածի մարմինը կփոխանցի Առողջապահության նախարարությանը», — հաղորդում է հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի խորթ եղբայրը՝ Կիմ Չեն Նամը սպանվել է սույն թվականի փետրվարի 13-ին, Կուալա-Լումպուրի օդանավակայանում:




























