Ռուսաստանը եւ Թուրքիան ակտիվորեն աշխատում են աշխարհում, այդ թվում՝ Սիրիայում ճգնաժամերի կարգավորման շուրջ, երկու երկրների ռազմական գերատեսչությունների եւ հատուկ ծառայությունների մակարդակով լավ եւ արդյունավետ կապեր են հաստատվել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք ակտիվերոն աշխատում ենք աշխարհում առավել սուր հակամարտությունների կարգավորման շուրջ եւ, իհարկե, առաջին հերթին՝ Սիրիայի ճգնաժամի: Ես անչափ գոհ եմ նշելու, հավանաբար դա ոչ մեկը չէր սպասում, որ ռազմական գերատեսչությունների, հատուկ ծառայությունների մասով այսպիսի վստահելի եւ շատ արդյունավետ հաղորդակցություն է հաստատվում»,- ասել է Պուտինը՝ Կրեմլում նեղ կազմով Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունները բացելիս:




























