Ղարաբաղյան հարցը պետք է լուծվի փաթեթային տարբերակով: Այս մասին մարտի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից պատգամավորի թեկնածու, կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է Ադրբեջանի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել. սրա միջոցով հնարավոր կլինի խնդրի լուծմանը հասնել բացարձակապես ռազմական ճանապարհով:

«Մենք պետք է հասնենք Արցախի միջազգային ճանաչմանը, քանի որ Ադրբեջանը հազար անգամ կմտածի մինչեւ միջազգայնորեն ճանաչված սուբյեկտի վրա հարձակվելը: Փոխզիջումները պետք է նախատեսվեն միայն փաթեթային տարբերակով եւ ԼՂՀ-ի միջազգային ճանաչման հիման վրա», - ընդգծել է Խաչատրյանը: