«Թուրքական հոսք» գազատարի եւ «Աքույու» ատոմային էլեկտրակայանի շինարարության նախագծերի իրականացումը վերադառնում է նախկին հուն եւ ավելի արագ է զարգանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ինչ վերաբերում է «Թուրքական հոսքի» եւ «Աքույու» ԱԷԿ-ի նախագծերին, համագործակցությունը նախկին հուն է վերադառնում, ավելի ու ավելի շատ է զարգանում»,- նեղ ձեւաչափով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է Էրդողանը:

«Վերջերս տեղի ունեցած էներգետիկ կոնգրեսը մեր հաղորդակցության վերականգնման տեսակետից շատ արդյունավետ է ընթացել: Էներգետիկայում մեծ տարընթերցումներ չկան՝ ե՛ւ բնական գազի, ե՛ւ մյուս տարրերի մասով»,- հավելել է Էրդողանը: