ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 063-103.2017թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության եւ հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 950 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում եւ հաշվարկվել 457.48 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:       

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 6 որոշում՝ 450 հազար դրամ ընդհանուր գումարի եւ հաշվարկվել է 407.48 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից ՝       

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 4 ֆիզիկական անձանց նկատմամբ ապօրինի հատված 4 ծառերի համար կայացվել է 350 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում եւ  հաշվարկվել է 258.98 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 1 ծառի համար կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 148.5 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ծառահատման 1 դեպքի համար կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Ապօրինի որսի իրականացման համար՝

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է ապօրինի որսի (տափաստանային արտույտ) մեկ դեպք, կայացվել է 150 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 3 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնից  ապօրինի 11 հատ արտույտ որսալու դեպքի փաստով հաշվարկել է 11 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին  պատճառած վնասի ակտ:

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել է 2 կգ գետի ձուկ`

 (Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է ապօրին ձկնորսության 1 դեպք՝ 2 կգ գետի ձուկ,  որը հանձնվել է «ՍՈՍ մանկական գյուղ» Իջեւանի մասնաճյուղ):

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  

Կազմվել է վարչական տուգանքի  4 որոշում՝ 200 հազար դրամ  գումարով. որից՝

Արարատի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Երեւանի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Թափոնների տեղադրման ոլորտ

Վտանգավոր թափոնների անձնագրերը լիազոր մարմնի հետ չհամաձայնեցնելու համար Շիրակի տարածքային բաժինը մեկ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանք:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 100 հազար դրամ գումարով եւ հաշվարկվել է 36 hազար դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 36 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.5 մլն.դրամ: