Բացառիկ մրցարշավային ավտոմեքենաների արտադրող, ռուսական Marussia Motors ընկերությունը գնել է Ֆորմուլա-1-ում հանդես եկող Virgin Racing թիմը, դրա հիման վրա Ֆորմուլա-1-ի ռուսական թիմ ստեղծելու համար, հաղորդում է Եվրոսպորտը:
Այդ մասին հայտնել է նորաստեղծ հոլդինգի նախագահ, հայտնի շոումեն, միջազգային կարգի սպորտի վարպետ Նիկոլայ Ֆոմենկոն: Հաջորդ մրցաշրջանում թիմը հանդես կգա ռուսական դրոշով եւ կկոչվի Marussia Virgin Racing: Ֆոմնեկոն հայտարարել է, որ ուրախ կլինի, եթե թիմում հանդես գա Ֆորմուլա-1-ի առայժմ միակ ռուս արշավորդ Վիտալի Պետրովը:
2010թ. Ֆորմուլա-1-ում հայտնվեց ռուս արշավորդ, հաջորդ տարի կլինի ռուսական թիմ, իսկ 2014-ին Սոչին կընդունի Ռուսաստանի Մեծ մրցանակի խաղարկությունը:





























