ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի իմացել, որ ազգային անվտանգության գծով իր նախկին խորհրդականը պաշտպանում է Թուրքիայի շահերը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը, հաղորդում է Reuters-ը:

Մարտի 8-ին Associated Press-ը հայտնել է, որ Մայքլ Ֆիլինը խոստովանել է, որ աշխատել է որպես պաշտոնական Անկարայի շահերի լոբբիստ: Պարզվել , որ Ֆիլինը պաշտպանել է Թուրքիայի շահերը նախընտրական շրջանում` առնվազն  2016-ի օգոստոսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում:

Պարզվել է նաեւ, որ Մայքլ Ֆիլինը տեղեկատվություն է հավաքել քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի մասին, ով Թուրքիայում մեղադրվում 2016-ի ամռանը հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: